Աշխարհ

07.10.2020 12:21


ԱՄՆ-ում անհանգստացած են Թուրքիայի կողմից առաջիկայում C-400 համակարգերը փորձարկելու նպատակների մասին լուրերով

ԱՄՆ-ում անհանգստացած են Թուրքիայի կողմից առաջիկայում C-400 համակարգերը փորձարկելու նպատակների մասին լուրերով

ԱՄՆ իշխանությունները տեղյակ են և խորապես մտահոգված են տեղեկություններով առ այն, որ Թուրքիան կարող է մոտակա ժամանակահատվածում սևծովյան ափին փորձարկել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Ի պատասխան C-400-ի ձեռքբերման՝ մեր կողմից F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության դադարեցումը ցույց է տալիս լրջությունը, որով վարչակազմը մոտենում է այս հարցին: Մենք շարունակում ենք ամենաբարձր մակարդակով ընդգծել, որ այդ գնումը կարևորագույն խոչընդոտ է երկկողմ հարաբերություններում և ՆԱՏՕ-ի ներսում, ինչպես նաև առկա է հավանական պատժամիջոցների ռիսկը՝ CAATSA «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու» մասին օրենքի շրջանակում»,-նշել է պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ իրենք վստահ են՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հասկանում են ԱՄՆ-ի դիրքորոշումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը