Ճապոնիան ատոմային էլեկտրակայանից մինչև 20 կմ–ի վրա գտնվող տարածքը արգելված գոտի է հայտարարել
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ճապոնիայի վարչապետ Նաոտա Կանը հայտարարել է, որ վթարային «Ֆուկուսիմա–1» ատոմային էլեկտրակայանից մինչև 20 կմ–ի վրա գտնվող տարածքը արգելված գոտի է հայտարարվել։
Կառավարության որոշման համաձայն այժմ այդ տարածքում գտնվելը համարվելու է անօրինական և խախտողների նկատմամբ պատժամիջոցեր են կիրառվելու։
Չնայած այն բանին, որ ավելի վաղ այդ տարածքներից տարհանում էր իրականացվել և տարհանվել էր շուրջ 80 հազար մարդ, սակայն մի քանի ընտանիքներ դեռ շարունակում են ապրել վտանգավոր տարածքում։
Ինչպես հաղորդում են Ճապոնիայի իշխանությունները, տարհանված բանակիչներին կթույլատրվի լքված տներից վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը։