Լրահոս

21.04.2011 10:50


Օբաման ու Քեմերոնը քննարկել են Քադաֆիի վրա դիվանագիտական ճնշման ուժեղացման հարցը

Օբաման ու Քեմերոնը քննարկել են Քադաֆիի վրա դիվանագիտական ճնշման ուժեղացման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռազմական ուժի կիրառման հետ մեկտեղ Մուամար Քադաֆիի վարչակարգի դեմ դիվանագիտական ճնշմանը վերադառնալու անհրաժեշտության հարցը։

Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդել է. «Նախագահն ու վարչապետը համաձայնել են, որ ՄԱԿ ԱԽ որոշումը լիարժեքորեն պիտի կատարվի։ Ռազմական ճնշման ու խաղաղ բնակչության պաշտպանության ավելացման հետ միասին, առաջնորդների կարծիքով, անհրաժեշտ է Քադաֆիի վարչակարգի դեմ մեծացնել դիվանագիտական և տնտեսական ճնշումը»։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ՝ միջազգային կոալիցիայի մասնակիցների կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 17–ին Լիբիայի վերևում ոչ թռիչքային գոտու սահմանման և օտաերկրյա ռազմական ներխուժման հնարավորության  մասին որոշում էր ընդունել։

Այս խորագրի վերջին նյութերը