Համարժեք գնահատական ադրբեջանա-թուրքական ագրեսիային. Նորվեգիայի հայ համայնքը բողոքի ակցիա կանցկացնի
Նորվեգիայում տեղի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին և 8-ինխորհրդարանի շենքի մոտ կանցկացնեն բողոքի ակցիա: Առաջին ակցիան, «Solitaritet med Armenia og Artsakh»-« Համերաշխություն Հայաստանի և Արցախի հետ» խորագրով, կանցկացվի հոկտեմբերի 7-ին, իսկ մյուսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ «Demonstrasjon om Aserbajdsjans agressjon mot Nagorno – Karabakh og Armenia»-«Բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի» խորագրով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նորվեգիայի hայկական եկեղեցական համայնքի նախագահ ՆարինեՀ. Հարությունյանը նշեց, որ COVID-19-ի հետ կապված՝ սահմանված քանակով մասնակիցներ կլինեն:
«Հավաքը տեղի է ունենալու հենց այն ժամանակ, երբ կհանդիպեն Նորվեգիայի Արտաքին գործերի և Պաշտպանության կոմիտեի անդամները: Ակնկալում ենք, որ նրանք անտարբեր չեն մնա և դուրս կգան հավաքված հայերին ընդառաջ, ինչով էլ ցույց կտան իրենց աջակցությունը խաղաղության ձգտող Արցախի և Հայաստանի ժողովրդին: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկանները հարձակվել և փորձում են տեղահան անել մի ժողովրդի, որը դարեր ի վեր ապրել և արարել է այդ հողի վրա»,-ասաց Նարինե Հ. Հարությունյանը:
Բողոքի ակցիայի նպատակն էՆորվեգիայի Թագավորության ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչ արդեն 10 օր շարունակ կատարվում է Արցախում: Մինչ ակցիան՝ Հայկական եկեղեցական համայնքի նախագահ Նարինե Հ. Հարությունյանի և Մշակութային համայնքի ղեկավար Լիանա Հարությունյանի ստորագրությամբ կոչ-նամակ է հղվել Նորվեգիայի ներկայիս վարչապետին, որպեսզի վերջինս հանդես գա հայտարաությամբ, խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից պատերազմի, ագրեսիայի և բռնությունների գործողությունները, պահանջի, որ Բաքուն դադարեցնի բոլոր հարձակումները և նստի խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, օգտագործի նորվեգական դիվանագիտության ուժը՝ կանխելու տարածաշրջանում սրումը և կանխելու իրավիճակի վերաճումը լայնամասշտաբ տարածաշրջանային բախումների:Հայ համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ ձգտելով իրական հետևանքների և պատժամիջոցների կիրառմանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Դրանից բացի, կպարտավորվի մարդասիրական օգնություն տրամադրել այս ագրեսիայից տուժածներին.
«Տեղի մամուլը չեզոք դերում է, չեն խոսում ադրբեջանա-թուրքական պատերազմի մասին, ինչի պատճառով զոհվում են ոչ միայն պատերազմի դաշտում կռվող զինվորները, այլ նաև խաղաղ բանակչությունը: Հայաստանի հայերը արդեն իրենց շատ հարազատ նորվեգացի ընկերների հետ սկսել են պայքարը մեդիա ոլորտում: Վերջին 2 օրում մեր ձայնը քիչ-քիր տեղ է հասնում, և շատերը սկսել են հասկանալ, որ չպետք է թողնեն ադրբեջանա-թուրքական ագրեսիան շարունակվի և վնաս հասցնի այս պանդեմիայի շրջանում: Ադրբեջանական ահաբեկչությանը պետք է վերջ տրվի»,-ասաց նա:
Նարինե Հ. Հարությունյանը տեղեկացրեց, որ Հայկական եկեղեցու համայնքը օգնության համար դրամահավաք է կազմակերպում և շարունակում է սատարել, որպեսզի աջակցի «Հայաստան» համահայկական և Զինվորի ապահովագրության հիմնադրամներին՝ այս պատերազմական իրավիճակից դուրս գալու համար:
Համարժեք գնահատական ադրբեջանա-թուրքական ագրեսիային. Նորվեգիայի հայ համայնքը բողոքի ակցիա կանցկացնի
Նորվեգիայում տեղի հայ համայնքների ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ին և 8-ին խորհրդարանի շենքի մոտ կանցկացնեն բողոքի ակցիա: Առաջին ակցիան, «Solitaritet med Armenia og Artsakh»-« Համերաշխություն Հայաստանի և Արցախի հետ» խորագրով, կանցկացվի հոկտեմբերի 7-ին, իսկ մյուսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ «Demonstrasjon om Aserbajdsjans agressjon mot Nagorno – Karabakh og Armenia»-«Բողոքի ակցիան ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի» խորագրով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նորվեգիայի hայկական եկեղեցական համայնքի նախագահ Նարինե Հ. Հարությունյանը նշեց, որ COVID-19-ի հետ կապված՝ սահմանված քանակով մասնակիցներ կլինեն:
«Հավաքը տեղի է ունենալու հենց այն ժամանակ, երբ կհանդիպեն Նորվեգիայի Արտաքին գործերի և Պաշտպանության կոմիտեի անդամները: Ակնկալում ենք, որ նրանք անտարբեր չեն մնա և դուրս կգան հավաքված հայերին ընդառաջ, ինչով էլ ցույց կտան իրենց աջակցությունը խաղաղության ձգտող Արցախի և Հայաստանի ժողովրդին: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկանները հարձակվել և փորձում են տեղահան անել մի ժողովրդի, որը դարեր ի վեր ապրել և արարել է այդ հողի վրա»,-ասաց Նարինե Հ. Հարությունյանը:
Բողոքի ակցիայի նպատակն է Նորվեգիայի Թագավորության ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչ արդեն 10 օր շարունակ կատարվում է Արցախում: Մինչ ակցիան՝ Հայկական եկեղեցական համայնքի նախագահ Նարինե Հ. Հարությունյանի և Մշակութային համայնքի ղեկավար Լիանա Հարությունյանի ստորագրությամբ կոչ-նամակ է հղվել Նորվեգիայի ներկայիս վարչապետին, որպեսզի վերջինս հանդես գա հայտարաությամբ, խստորեն դատապարտի Ադրբեջանի կողմից պատերազմի, ագրեսիայի և բռնությունների գործողությունները, պահանջի, որ Բաքուն դադարեցնի բոլոր հարձակումները և նստի խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, օգտագործի նորվեգական դիվանագիտության ուժը՝ կանխելու տարածաշրջանում սրումը և կանխելու իրավիճակի վերաճումը լայնամասշտաբ տարածաշրջանային բախումների: Հայ համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ ձգտելով իրական հետևանքների և պատժամիջոցների կիրառմանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Դրանից բացի, կպարտավորվի մարդասիրական օգնություն տրամադրել այս ագրեսիայից տուժածներին.