Աշխարհ

07.10.2020 10:21


ՈՒԵՖԱ-ն հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղերը չեզոք դաշեր տեղափոխելու որոշման մասին

ՈՒԵՖԱ-ն հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղերը չեզոք դաշեր տեղափոխելու որոշման մասին

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականների խաղերը չեզոք դաշտեր են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով, հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) պաշտոնական կայքը:

Հայաստանը պետք է հանդիպեր Վրաստանի հետ Երևանում, սակայն խաղը կկայանա հոկտեմբերի 11-ին Լեհաստանի Տիչի քաղաքում: Ադրբեջանի և Կիպրոսի խաղը Բաքվից տեղափոխվել է Ալբանիայի Էլբասան քաղաք և տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը