«Թուրքիայի ակտիվության պատճառը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահն» է». Պուշկով
Թուրքիան սկսել է ակտիվ և անկախ քաղաքականություն վարել Մերձավոր և Միջին Արևելքում, ինչը հիմնականում հնարավոր է դարձել «Արևմուտքի քաղաքական պարտության» և ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» պատճառով: Նման կարծիք է հայտնել ռուս սենատոր, Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Ինչպես նշում է «Իզվեստիա» թերթը, քաղաքական գործչի խոսքով՝ Անկարան դա անում է ի հեճուկս ԱՄՆ-ի, «սակայն Մերձավոր և Միջին Արևելքում Վաշինգտոնի քաղաքականության ձախողման շնորհիվ»:
«Նա դա արել է «ռուսական թվացյալ սպառնալիքով» տարված ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» և փտածության շնորհիվ. ՆԱՏՕ-ն չի հասկանում՝ ինչպես է փոխվում աշխարհը և չի տեսնում իր քթից այն կողմ»,-գրել է Պուշկով «Թելեգրամ» հավելվածի իր ալիքում:
Սենատորը հավելել է, որ ԵՄ-ն նունպես միայն «պասիվ աջակցում է ամերիկացիներին», սակայն չունի ոչ մի ինքնուրույն քաղաքականություն տարածաշրջանում: Բացի այդ, Եվրոպան երկար ժամանակ Թուրքիային ԵՄ-ին անդամակցություն «անիրականանալի» խոստում է տվել, իսկ այժմ Անկարան իր առջև արդեն այլ խնդիրներ է դնում: Այդ պատճառով էլ, Պուշկովի կարծիքով, Եվրոպան այժմ «ստիպված է գործ ունենալ բոլորովին այլ երկրի հետ», որի վրա ազդելը բավականին բարդ է լինելու:
«Այսուհետ Արևմուտքի համար շատ բարդ է լինելու զսպել թուրքական նոր ձգտումները, եթե դա առհասարակ հնարավոր կլինի: Եվրոպական գերտերությունները, ինչպես և ԱՄՆ-ն, հույս ունեն այդ ձգտումներն օգտագոծել հօգուտ իրենց շահերի, սակայն այդ հաշվարկը կարող է սխալ լինել: Էրդողանին դուր է գալիս ինքնավար խաղի համը»,-կարծում է Պուշկովը:
Բացի այդ, նրա խոսքով, «քաղաքական վակումի» և «աճող քաոսի» պատճառով բացի Թուրքիայից Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքական ասպարեզ է վերադարձել նաև Ռուսաստանը, որը նախկինում արդեն իսկ կարևոր դեր էր խաղում այս տարածաշրջանում:

Աղբյուրը՝ tert.am