«Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդես
ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ կառավարության աջակցությամբ «Պրոմ էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսի բացմանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ վարչապետը ողջունել է ներկաներին և օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ նշել օպերատիվ շտաբի երեկվա հայտարարության մասին։
-Գաղտնիք չէ, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է և այսօր այդ ոլորտում մասնավոր ներդրումների նվազումը էական ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսական համակարգի և համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Կառավարությունը, նպատակ ունենալով խրախուսել և աջակցել շինարարության ոլորտի զարգացումը, բացառիկ որոշում է ընդունել՝ տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին, որպեսզի նրանք կարողանան մեծ ծավալով վարկեր ներգրավել առևտրային բանկերից և շինարարությունը նոր թափ ստանա,-ասել է Տիգրան Սարգսյանը։
«Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդես
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ կառավարության աջակցությամբ «Պրոմ էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «Շինարարություն և ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսի բացմանը։