Լրահոս

21.04.2011 10:28


Կոնգրեսականները Հիլարի Քլինթոնից պահանջում են ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրել Հայոց ցեղասպանության պատմությունը

Կոնգրեսականները Հիլարի Քլինթոնից պահանջում են ԱՄՆ Պետքարտուղարության կայքում տեղադրել Հայոց ցեղասպանության պատմությունը

ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը և Ջիմ Կոստան համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` պահանջելով, որ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին տեղեկությունները տեղադրվեն Հայաստանի և Թուրիքաjի պատմություններին վերաբերող ԱՄՆ պետքարտուղարության կայք էջում։ Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»–ը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կոնգրեսականները ցավ են ապրել, երբ իմացել են, որ կայքում ներկայացված չէ 1,5 մլն հայերի ոչնչացման պատմությունը, այն դեպքում, երբ Բարաք Օբաման դեռևս մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում ասել է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել։ Նման բացթողումը, կոնգրեսականների կարծիքով, կարելի է համարել վիրավորական՝ ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ։

Ամերիկայի Հայ դատի համագումարի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնելով, որ նախագահ Օբաման պետք է նաև հստակ հաստատի Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը