Աշխարհ

06.10.2020 21:21


«Բաքվում ստում են». Սիրիայի քրդական կուսակցությունը հերքում է հայկական կողմից ԼՂ հակամարտությունում քրդեր ներգրավելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

«Բաքվում ստում են». Սիրիայի քրդական կուսակցությունը հերքում է հայկական կողմից ԼՂ հակամարտությունում քրդեր ներգրավելու մասին Ադրբեջանի հայտարարությունը

Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, РИА Новости-ին ասել է Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ գաղտնալսել է Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցած վարձկանների բանակցությունները:

«Դրանք բացարձակապես սուտ հայտարարություններ են»,-ասել է գործակալության աղբյուրը:

«Եթե նկատի ունենք քրդերին, ապա նրանք բավականին շատ սեփական խնդիրներ ունեն որոնցով զբաղվում են այլ ոչ թե պայքարում Հայաստանի կողմից»,-ավելացրել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ Թուրքիային ձեռնտու կլիներ վարձկաններ ներգրավելու գաղափարի առաջխաղացումը, որպեսզի Անկարան արդարացնի իր կողմից իրականացված միջամտություններն Ադրբեջանի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը