Աշխարհ

06.10.2020 18:07


Անընդունելի է ղարաբաղյան հակամարտության պատճառով երկրի տարածքի վրա արկերի ընկնելը․ Իրանի պաշտպանության նախարար

Անընդունելի է ղարաբաղյան հակամարտության պատճառով երկրի տարածքի վրա արկերի ընկնելը․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով երկրի տարածքի վրա արկերի ընկնելու անընդունելիության մասին։

Նա հայտարարել է, որ Իրանն անպայման միջոցներ կձեռնարկի, եթե (հակամարտության) կողմերը շարունակեն նման անփութություն դրսեւորել, փոխանցում է Mehr-ը։

Նա նշել է, որ երկու կողմից Իրանի տարածքի վրա սխալմամբ արկեր են ընկնում, կողմերը ստացել են համապատասխան նախազգուշացումներ։ Նրա խոսքով՝ Իրանն ուշադիր հետեւում է տարածաշրջանում հակամարտությանը՝ հավելելով, որ Իրանի քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը կենսական կարեւորության հարց է։

Նա շեշտել է, որ Իրանի տարածքի վրա արկերի ընկնելն անընդունելի է։ Խաթամին ընդգծել է, որ եթե հակամարտությանը ներգրավված երկրների կողմից այդ դեպքերն ու անփութությունը շարունակվեն, ապա անպայման կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։

Երկուշաբթի Իրանի հյուսիս-արեւմուտքում Խոդա Աֆարինի նահանգապետը հայտարարել է, որ իրանական հատվածի վրա ընկած արկերի թիվը մեծացել է։

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության 9-րդ օրը ավելի քան 10 արկ է ընկել Գարմադուզ շրջանի Շարաֆահ, Մոհամմադ Սալեհլո, Խամրահլու եւ Գոլի Բեգլու գյուղերի վրա։

Աղբյուրը`

Այս խորագրի վերջին նյութերը