Երեխաներիս ասել եմ, որ եթե ամեն ինչ չավարտվի ես էլ եմ մեկնելու. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման ընթացքում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
«Երեխաներիս պատմել եմ Հայաստանում այս օրերին տեղի ուենցող ամեն ինչը, և ասել եմ նրանց, թե որքան երջանիկ են նրանց հայ լինելով: Երեխաներիս ասել եմ, որ եթե ամեն ինչ չավարտվի ես էլ եմ մեկնելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը:
Ավելի վաղ, Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել ի աջակցություն Հայոց բանակի զինվորների: Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում և ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը նվիրված է հայ զինվորին: Հավաքված գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին և զոհված տղաների ընտանիքներին: Դրամահավաքն այստեղ: