Չավուշօղլուն Բաքվում շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը:
Նա նաև քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի կարգավորման հստակ ծրագիր չունենալու մեջ: Չավուշօղլուն այդպիսով անտեսում է ՄԽ համանախագահության ջանքերը վերջին օրերին արյունահեղության կանխման գործում՝ արհամարհում արտաքին միջամտություն թույլ չտալու կոչերը:
Չավուշօղլուն Բաքվում շարունակել է ագրեսիվ հռետորաբանությունը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Չավուշօղլուն հայտնել է Ադրբեջանին Թուրքիայի ցանկացած աջակցության պատրաստակամության մասին՝ անուղղակի հաստատելով, որ այլևս չեն թաքցնում աշխարհից Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններում իրենց ներգրավվածությունը: