Հարցազրույց բռնցքամարտի ԽՍՀՄ և աշխարհի չեմպիոն, ՀԱԿ անդամ Սամսոն Խաչատրյանի հետ
—Դուք երեք օր առաջ ազատ արձակվեցիք... Մինչև կալանավորվելը հանդես էիք եկել բավական կոշտ դիրքորոշմամբ։ Այսօր ՀԱԿ–ի կողմից առկա է իշխանության հետ երկխոսություն սկսելու միտումը։ Ինչպե՞ս եք տեսնում նրանց հետ ձեր համագործակցության շարունակությունը։
–Ես չեմ կարող պարզ ասել, թե ինչ է կատրվում, ես ընդամենը կարող եմ ասել սովորական գյուղացու, այս փողոցի ժողովրդի, այն մարդկանց, այն զանգվածի, որոնք իրենց ամենօրյա կյանքով են զբաղվում, գործազուրկ են, նրանք՝ ում ես տեսնում եմ, թե սոցիալապես ինչ ծանր վիճակում են և այն մարդիկ ովքեր իրականում երկրի ու պետության առաջ բավական մեծ աշխատանք ենք կատարել, քրտինք են դրել ու այսօր անտեսված գործազուրկներ են։ Ես կարող եմ այդ հարթությունից խոսել, բայց այդ մեծ հարթություններից ես չեմ ուզում ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ մեր հարգելի Լևոն Տեր–Պետրոսյանի վերաբերյալ խոսել։
–Դուք նշում էիք, որ հեղափոխություն է պետք, ասում էիք՝ «թունիսիլ տենք»...
–Այո, Թունիսն ամենալավ տարբերակն է։ Շատերը «թունիսիլ տենք» ձևակերպման իմաստը չեն հասկացել։ Ոչ ոք չի ցանկանա, որ մեր մոտ լինի Աֆղանստան, Իրաք, Լիբիա կամ Եգիպտոս։ Թունիսն ամենալավ տարբերակն էր, համեմատական ամենախաղաղ ու կարճ ճանապարհով։ Մեզ բավական է այսքան ճկռված մնանք։ Ամենալավ տարբերակը՝ հեղաշրջում, հեղափոխությունը հենց ամենալավ տարբերակը Թունիսն էր։
–Իսկ եթե առաջնորդը դրան չի գնու՞մ։
–Առաջնորդը հենց դրան է գնում, որ խաղաղ ճանապարհով լինի։
–Այդ դեպքում ինչո՞վ էին պայմանավորված ձեր բավական կոշտ դիրքորոշումները մինչև կալանավորվելը, երբ նշում էիք, որ պետք է պարտադրեք առաջնորդին հեղափոխություն անել։
–Դա կոշտ դիրքորոշում չի, ամենաճիշտ դիրքորոշումն է։ Մենք պետք է պարտադրենք, խնդրենք, որ մեր առաջորդն ասի, իսկ մենք դրան պատրաստ ենք, ժողովուրդը հասունացել է, պատրաստ է։ Ժողովուրդն անելու է, իսկ մենք ցանկանում ենք, որ այդ շարժմանը չգան, չմիանան այլ մարդիկ պրովակատորներ, բերեն ամբոխի վերածեն, շառն էլ գցեն ժողովրդի վրա։ Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ կիրթ, ճիշտ ճանապարհով մեր շարժումը գնում է։ Մենք առաջնորդ ունենք, ամեն երամ իր առաջնորդ ունի։ Մենք մեր առաջնորդն ունենք, ընտրել ենք և կոչ կանեմ ամբոջ ժողովրդին, որ ճիշտ,այդ ճանապարհով քայլի ու կհասնենք արդյունքի։
–«BBC»–ին տված Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցին ինչպե՞ս եք վերաբերվում։
–Շատ նորմալ, բայց բաներ կան, որ ես բանտարկված եմ եղել ու տեղյակ չեմ։
–Ղարաբաղյան հարցում նրա դիրքորոշման հետ համամի՞տ եք։
–Այդ գլոբալ հարցերով, թող ամեն մեկն իր համապատասխան չափով... Իմն ազգային ազատագրական շարժման վերածված այս շարժումն է։ Ես սա ազգային ազատագրական շարժում եմ անվանում։ Ես 2008թ. Ազատության հրապարակում հենց այդ ոճով ել ասել եմ՝ սա ազգային ազատագրական շարժում է ու այդպես էլ եղավ ու այդպես էլ կա ու համոզված եղեք շատերը սոցիալականի համար չեն գալիս, մեր ազգը լավ ազգ է, ուժեղ ազգ է ու շատը սոցիալականի համար չի, որ ոտքի է ելել։
–Ձեր ազատ արձակումը Լևոն Տր–Պետրոսյանի ներկայացրած 3 կետերից մեկին ընդառաջ քայլ համարո՞ւմ եք։
–Միգուցե, չեմ կարող որոշել, չեմ կարող ասել։ Դատավորն էլ լավն էր, կուզենայի բոլոր դատերն այդպես ընթանային։ Այնտեղ, ոնց ասեմ, ժողովուրդն էլ էր, ինչ–որ տեղ իշխանությանն էլ կարամ ասեմ, Ծառուկյանին էլ կարամ ասեմ, բոլորին շնորհակալ եմ, ով Հայաստանում թողեց այդ մի արդար ընտրությունը կիսատ–պռատ արդար ընթանա։ Բայց դե էլի 1 տարի էլ պայմանական տվեցին։ Ընկերներս կանչում են Մոսկվա չգիտեմ ինչ առիթով, իսկ ես չեմ կարող Հայաստանից բացակայել, ես չեմ կարող այստեղից դուրս գալ, բա ինչո՞վ ապրեմ, եթե վաստակավոր գործազուրկ եմ։ Ամբողջ ընտանիքով չենք աշխատում, իրավական պետությունից խոսում են, բա ես պետք է մի տեղ գնա՞մ, որ մի բան հայթայթեմ ու ընտանիքս պահեմ։
Սամսոն Խաչատրյան.

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը