Լրահոս

20.04.2011 18:02


Ֆիլիպ Գորդոն. «Հայ–թուրքական կարգավորման գործընթացի դանդաղեցումը ԱՄՆ–ին անհանգստացնում է»

Ֆիլիպ Գորդոն. «Հայ–թուրքական կարգավորման գործընթացի դանդաղեցումը ԱՄՆ–ին անհանգստացնում է»

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը ասուլիսի ժամանակ Բեռլինում հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում հայ–թուրքական հարաբերությունները կարող են և չքննարկվել։

Հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին՝ Ֆ. Գորդոնն ասել է, թե վերջին մի քանի տարիներին Հայաստանն ու Թուրքիան մեծ ջանքեր են գործադրել հարաբերությունների հաստատման համար, և անհրաժեշտ է, որ դրանց կարգավորման գործընթացը շարունակվի։

Սակայն նա նկատել է, որ վերջին ժամանակներում այդ գործընթացը թափը կորցրել է.

Մենք մեր անհանգստությունն ենք հայտնել այս հարցի շուրջ, քանի որ գտնում ենք՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն ու բարեկամական հարաբերությունների հաստատումը համապատասխանում են երկու երկրների շահերին։ Այդ պատճառով ԱՄՆ–ը միշտ պաշտպանում է երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորման միտքը։

Այս խորագրի վերջին նյութերը