Լրահոս

20.04.2011 17:39


ՀԱԿ ներկայացուցիչը չի կիսում Տեր–Պետրոսյանի մոտեցումը Ղարաբաղի հարցում

Ես՝ որպես ազատամարտիկ, որպես Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեցած մարդ, բնականաբար, ինձ համար անընդունելի է թեկուզ մի թիզ հող հանձնելը: Բայց պիտի նաև շատ օբյեկտիվ լինել, կարողանալ գնահատել իրավիճակը։ Եվ պետք չէ կտրվել իրականությունից ու պետք է հասկանալ, որ ցանկացած պատերազմի ավարտին, վերջնական խաղաղության պայմանագրի կնքման համար, բանակցությունների ընթացքում, և բնականաբար որոշ պայմանավորվածություններ՝ այդ թվում նաև տարածքների փոխանակման կամ հանձնելու, ես չգիտեմ, համաշխարհային պատմության մեջ ընդունված նորմ է: Բայց ինձ համար, նորից եմ կրկնում, բնականաբար՝ անընդունելի է, հատկապես այն ֆոնի վրա, որ յուրաքանչյուր թիզ հողի վրա ազատամարտիկի արյուն է թափվել»,–այսպես է արձագանքել Գյումրու ՀԱԿ գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե՞ ինչ կարծիք ունի վերջերս «ԲիԲիՍի»-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած այն մտքի վերաբերյալ, թե 1997թ. կար հնարավորություն լուծելու հիմնահարցը՝ ինչոր տարածքներ փոխանցելով Ադրբեջանին:

Նույն հարցի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը նշել է, թե դեռևս հայ և ադրբեջանական հասարակությունները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը՝ ավելացնելով. «Մի բան հստակ է, որ որևէ մետր հող վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Ղարաբաղը այսօրվա տարածքով, չգիտեմ՝ ազատագրված ասենք, թե անվտանգության գոտիով, ստանալու է իր անկախությունը: Սա հստակ է մեզ համար։ Համենայդեպս ինձ համար հստակ է»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը