Լրահոս

20.04.2011 17:04


Հրազդանի գազանանոցի կենդանիները սովամահ են լինում. խնդրում են օգնություն նրանց համար

Հրազդանի կենդանաբանական այգու կենդանիների համար կազմակերպվել է դրամահավաք. վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում` սննդի, դեղորայքի եւ այլ պայմանների բացակայության պատճառով: «Մեր կենդանիների անօգնական վիճակը դրդում է մեզ դիմել այս քայլին` խնդրելով համաքաղաքացիների օգնությունը:  Քանի որ հիմա չունենք այցելուներ, կենդանիները ծանր վիճակում են հայտնվել, չունեն սնունդ, դեղորայք,  վանդակների վերանորոգման խնդիրներ կանե»-ասաց  գազանանոցի հիմնադիր տնօրեն Արմենակ Ավետիսյանը: Նրա խոսքերով կենդանիների համար ամենավատ շրջանը ձմեռն է, քանի որ սննդի խնդիրներից բացի հարկ է լինում լուծել նաեւ ջեռուցման խնդիրը:  «Ձմռանը բավարար պայմաններ չլինելու պատճառով կենդանիների թիվը զգալիորեն նվազել է. նախկինում եղել է 30 տեսակ 80 գլուխ կենդանի:  Այս պահին գազանանոցում կա 20 տեսակի 40 գլուխ կենդանի: Ձմռան ամիսներին կորցրեցինք կենդանիների: Ցուրտը մեծապես վնասեց հատկապես ծովախոզուկներին. նրանց համար չկար անհրաժեշտ ջեռուցում»,-նշեց գազանանոցի տնօրենը: Ա. Ավետիսյանի հավաստամամբ, թեեւ քաղաքապետարանը երբեմն օգնում է գազանանոցին, սակայն դա եւս բավական չէ: Կենդանաբանական այգին աշխատողներ չունի. կենդանիների հետ աշխատում են կամավորները: Կենդանաբանական այգու ծախսերը հիմնականում հոգում են դրամահավաքների կամ բարերարների նվիրատվությունների օգնությամբ: Վերջում Ա. Ավետիսյանը խնդրեց հրապարակել նաեւ հեռախոսահամար 094. 791. 307. գուցե  ինչ-որ մկը ցանկանա օգնել կենդանիներին:

Այս խորագրի վերջին նյութերը