Աշխարհ

05.10.2020 12:06


«Պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ են գտնում․ դա թուրքական բանակի դիմագիծն է»․ New Europe

«Պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ են գտնում․ դա թուրքական բանակի դիմագիծն է»․ New Europe

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի՝ Կասպյան տարածաշրջանի ավելի շատ երկրների մասնակցությամբ։ Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքիայից բացի, հակամարտությանը կարող են ներքաշվել Ռուսաստանն ու Թուրքմենստանը, գրում է New Europe բելգիական թերթը։

«Թուրքիան այսօր առավել քան երբևէ բախվում է ներքին տնտեսական խնդիրների, ինչպես նաև մեկուսանում է արևմտյան խոշորագույն տերություններից՝ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, ինչպես նաև Ռուսաստանից։ Վերջին տասնամյակում իշխանությունն ամեն գնով պահպանելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավտորիտար ռեժիմ է սահմանել, որն աստիճանաբար անցում է կատարում բռնապետության՝ կործանելով երկրի տնտեսությունը և երկիրը ներքաշելով տնտեսական սկանդալների մեջ, որոնք հիմնականում վերաբերում են Էրդողանի ընտանիքի ներքին շրջանակին»,-գրում է թերթը։

Ինչպես ընդգծում է New Europe-ը, «հասարակական կարծիքն իրական խնդիրներից շեղելու համար Էրդողանը ներքաշվել է արտաքին պատերազմների մեջ Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ նաև Հայաստանում, պատերազմ է հրահրել նաև Հունաստանի և Կիպրոսի դեմ»։

Թերթի համաձայն՝ ԵՄ-ն, այն դեպքում, երբ նրա տարածքներն ուղղակի սպառնալիքի տակ են Թուրքիայի կողմից, Գերմանիայի ճնշման ներքո պահպանում է չափավոր քննադատական, բայց հաստատուն դիրքորոշում: Գերմանիայում ապրում են մոտ հինգ միլիոն մահմեդականներ, որոնք երբեք չեն ինտեգրվել գերմանական հասարակությանը: Նրանք բոլորը կազմակերպված են, գտնվում են Անկարայի վերահսկողության տակ՝ հազարավոր մզկիթներով, իսլամական մշակութային կենտրոններով, դպրոցներով և գերմանական կառավարությունը չունի ո՛չ ուժ, ո՛չ էլ վճռականություն՝ դիմակայելու Թուրքիայի մշտական շանտաժին։

«Քանի որ Թուրքիան, ստիպված էր նվազեցնել ռազմական տոնայնությունը Հունաստանի և Կիպրոսի՝ ԵՄ երկու անդամ պետությունների նկատմամբ և մտնել բանակցությունների մեջ, Էրդողանը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմ հայտարարել Հայաստանին»,-ընդգծում է աղբյուրը։

Թերթը նաև ընդգծում է, որ Թուրքիան խորապես ներթափանցել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ, ինչը բացատրում է նավթի, գազի և խողովակաշարերի ոլորտներում տարբեր գործարքները։ Նույն համատեքստում Էրդողանը հանձնարարել է Ալիևին պատերազմ հայտարարել Արցախին և պատահական չէ, որ հայ զինվորականները սպանված ադրբեջանցի զինվորների գրպաններից ներարկիչներ և օփիում են գտնում, քանի որ այդ մարտավարությունը Լիբիայում լայնորեն օգտագործվում է թուրքական բանակի կողմից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը