Լրահոս

21.05.2011 00:02


«Ուղիղ կապ»

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության  վարչությունում գործում է «Ուղիղ կապ»:

Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ծառայությունների պատասխանատուները: Հերթական «Ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով: Տվյալ շաբաթվա «Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:

Մայիսի 24-ին հերթական "Ուղիղ կապի" հյուրն է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը, ում կարող եք դիմել վարչության գործառույթներին առնչվող հարցերով, մասնավորապես.

-  Ինչպես ստանալ ՀՀ քաղաքացու նոր անձնագիր,

Ինչպես ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր կարճ ժամկետում,

-  Ինչ անել անձնագրի կորստի դեպքում,

-  16 տարին լրացած և 16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագիր տալու կարգը,

Ինչպես երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը,

Օտարերկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակ տալու կարգը,

Ինչ փաստաթղթեր են պահանջվում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար,

- Օտարերկրկյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում

կատարելու կարգը,

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և երկքաղաքացիություն

ստանալու կարգը և այլն:

Հարցերը կարող եք ուղղել ժամը 14.30-ից մինչև 15.30-ը` 54-73-14

հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապ»-ը չի գործելու):

Այս խորագրի վերջին նյութերը