Լրահոս

20.04.2011 19:20


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի  1 դեպք, որը  բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 18 դեպքից՝ 12-ը,   խարդախության 4 դեպքից՝  3-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու`  3 և գողության 2 դեպք:Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. երեք մարդ  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը