Լրահոս

20.04.2011 16:18


Բաքվում նկատվող տարօրինակ դեղին փոշին հասել է Վրաստան ու Հայաստան

Երևանում և Թբիլիսիում կեղտոտ անձրև ու դեղին տարօրինակ փոշի է։

Ինչպես օդերևութաբանական ծառայությունից հաղորդել են «GHN» գորածակալությանը, շեղումը ռադիոակտիվության բարձր մակարդակի հետ կապված չէ։

–Հարավարևելյան քամիները օդային խառնուրդների հետ Լիբիայից և Եգիպտոսից ավազ են բերել, որը կեղտոտ հետք է թողնում։  Սակայն այսօր արդեն փչում են հյուսիսարևմտյան քամիներ, որնք կդադարեցնեն տեղումները,–հաղորդել են ծառայությունից։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Վրաստանում վատ եղանակը կպահպանվի մինչև ապրիլի 24–ը։

«Վրաստան Online»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Կանաչների» կուսակցության ղեկավար Գերորգի Գաչեչիլաձեն ենթադրություն է հայտնել, թե մթնոլորտում ավազի հայտնվելու պատճառը Լիբիայում տեղի  ուենցող ռազմական գործողություններ են։

–Պայթյունի հետևանքով անապատում ավազը ներթափանցում է մթնոլորտի մեջ, և կեղտոտ անձրևը հենց դրա հետևանքն է,–հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը