Լրահոս

20.04.2011 16:09


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է Ռումինիայի նախագահի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է Ռումինիայի նախագահի հայտարարությանը

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի նախագահը հայտարարել է, թե համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, և այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Մեդիամաքս»–ին ասել է.

Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որևէ պետության ղեկավար նման կողմնակալ և ապակառուցողական  հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին,  Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի` լ'Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք  կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները:

Այս խորագրի վերջին նյութերը