Լրահոս

20.04.2011 15:54


ԼՂՀ նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի և Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով բոլոր տեսանկյուններից կարեւոր ու պահանջված:

Այս խորագրի վերջին նյութերը