ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» սեմինարին մասնակցող ուսանողներին
Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը դասախոսություն ունեցավ Երեւանի պետական համալսարանի եւ Դրեզդենի համալսարանի ուսանողների համար:
Դասախոսության ժամանակ Կարինե Ղազինյանն անդրադարձավ ներկայումս Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային ինտեգրման գործընթացներին եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, որից հետո տիկին Ղազինյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, դասախոսության ընթացքում ներկայացվեցին Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթացը, ինչպես նաեւ անդրադարձ կատարվեց արցախյան հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին:
«Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» սեմինարը Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եւ Դրեզդենի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից հայ եւ գերմանացի ուսանողների համար կազմակերպված գիտական սեմինար է, որի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտությանն առնչվող քաղաքական եւ իրավական հիմնախնդիրների շուրջ քննարկումների եւ դասախոսությունների անցկացումն է: