«Երեխաներ են մահանում։ Ամեն օր։ ԿԱՆԳ ԱՌԵ՛Ք»․ Գարիկ Մարտիրոսյան (լուսանկար)
Արցախում տեղի ունեցող պատերազմին ակտիվորեն հետևում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը՝ պարբերաբար կիսվելով մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին գրառումներով և հրապարակումներով։ Նա և իր գործընկերներն օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի մարդկանց հասցնեն, որ Լեռնային Ղարաբաղում արյուն է թափվում Ադրբեջանի և Թուրքիայի մեղքով, այլ ոչ թե Հայաստանի, որին այդ պատերազմը պետք չէ։
Նախօրեին Միխայիլ Գալուստյանը ևս մեկ անգամ հնչեցրել է իր դիրքորոշումը։ Այս անգամ արդեն ոչ թե սոցցանցում, այլ Առաջին ալիքի եթերում՝ «ՈՒՀԱ»-ի ժամանակ։ «Հայերը խաղաղ ու կյանքը սիրող ժողովուրդ են»,-ասել է նա «հայկական հավաքական» թիմի խաղից հետո: Դահլիճը պայթել է ծափահարություններով։
Իսկ այժմ, իր Instagram-ի Stories բաժնում, Գարիկ Մարտիրոսյանը կոչ է անում դադարեցնել ագրեսիան։ «Մի լռեք։ Հայ ժողովուրդը վտանգված է։ Հետո շատ ուշ կլինի»,-դիմել է նա իր հետևորդներին։

Աղբյուրը՝ style.news.am