Լրահոս

20.04.2011 15:26


Եմենում շարունակվում են խռովությունները

Եմենում շարունակվում են խռովությունները

Եմենի ոստիկանությունը կրկին կրակ է բացել նախագահ Աբդուլահ Սալեհի 32–ամյա կառավարման դադարեցման պահանջով հանդես եկող ցուցարարների վրա Սանա և Թայիզ քաղաքներում ՝ սպանելով ամենաքիչը երեք մարդու։

Երկու մարդ է սպանվել և ամենաքիչը 100–ը վիրավորվել մայրաքաղաք Սանայի գլխավոր փողոցում՝ փոխնախագահ Աբդ–Ռաբբու Մանսուրա Հադիի տան մոտ։ Բողոքի մասնակիցները քարեր են նետել ոստիկանության վրա և սկսել այրել ավտոմեքենաները։ Ոստիկանությունը հրազենային կրակ է բացել։

Սանայում այժմ ցուցարարները տեղակայվել են այն համալսարանի մոտ, որտեղ դեռևս փետրվարին ճամբար էին գցել՝ ճնշում գործադրելու նպատակով կառավարության վրա, որը չէր ցանկանում քաղաքական բարեփոխումներ իրականացնել։

Եվս մեկ մարդ էլ սպանվել է Թայիզ քաղաքում, որտեղ նույնպես ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել։

Ինչպես փոխանցում է «gazeta.ru» կայքը՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը, նախորդ ուրբաթ ընդդիմությունը նախագահ Ալի Աբդուլահ Սալեհից պահանջում էր երկու շաբաթվա ընթացքում հրաժարական տալ։

Այս խորագրի վերջին նյութերը