Սերժ Սարգսյան. «ՆԱՏՕ–ին անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա»
Մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ մախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գաղափարը կայանում է նրանում, որ եթե հարձակվում են կազմակերպության մեկ անդամի վրա, ապա դա հարձակում է մյուսների վրա։ Այս գաղափարը իրատեսական է, և կազմակերպության ապագան կախված է նրանից, թե որքանով այն կյանքի կկոչվի։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», ՀՀ նախագահը հայտարարել է, որ հունիսին տեղի կունենա ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որի ժամանակ անդամ-երկրների հասարակության համար ավելի շոշափելի որոշումներ կկայացվեն։ Այն հարցին, թե հնարավո՞ր է Իրանը անդամակցի ՀԱՊԿ-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախ ասել է, որ չի լսել նման հայտարարություն պաշտոնկան Թեհրանից, ապա ավելացրել, որ ՀԱՊԿ բաց է բոլորի համար, և նրան անդամակցելը ենթադրում է առանձնացված գործընթաց։ Նա նաև նշել է, որ եթե Իրանը դիմի, ապա Հայաստանը կարտահայտի իր կարծիքը, որպես ՀԱՊԿ անդամ և բարեկամ երկիր։ Անդրադառնալով ՆԱՏՕ-Հայաստան փոխհարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նրանք հանդիսանում են Հայսատանի անվտանգության մաս։ Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության երաշխիքն է, իսկ Հայաստանը եվրոպական երկիր է։ Սերժ Սարգսյանն ասել է, որ համագործակցությունը «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում՝ բարձր է գնահատվում Հյուսիասատլանտյան դաշինքում։
-Միաժամանակ հայտնի է, որ մենք մեր առջև խնդիր չենք դնում անդամակցել ՆԱՏՕ-ին, մեր օրակարգում այդպիսի հարց չկա,- հայտարարել է նախագահը։