Աշխարհ

03.10.2020 20:07


«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում». Սիրիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չընկնել թուրքական թակարդն ու վերադառնալ երկխոսության

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում». Սիրիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չընկնել թուրքական թակարդն ու վերադառնալ երկխոսության

Սիրիան նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվամիջոցին, այս մասին ասվում է արաբական երկրի ԱԳՆ հայտարարությունում:

«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճի և կրոնական վեճերի սրման»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Սիրիան Երևանին և Բաքվին կոչ է անում «միջոցներ ձեռնարկել նվազեցնելու համար ռազմական էսկալացիան և տարաձայնությունների խաղաղ միջոցներով կարգավորման ելք որոնել»:

«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն դրսևորի, որպեսզի չընկնի թուրքական թակարդը և պատասխանի հակամարտությունը զսպելու և երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնությանը»,-ընդգծել են Սիրիայի ԱԳՆ-ից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը