Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Ադրբեջան
ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին Ադրբեջան ճանապարհորդելուց հրաժարվելու խորհուրդ է տվել, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ:
«Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են պլանավորել հնարավոր հարձակումներ Ադրբեջանում: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։
Ի հավելումն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:
Բացի դրանից, ԱՄՆ պետդեպը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետերը, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,-նշված է հաղորդագրության մեջ: