Կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական ծրագիրը
Ս.թ. ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի կունենա Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի ռազմավարական նախագծի շնորհանդեսը: Նախագիծը պատրաստվել է միջազգային հեղինակավոր «AECOM» ընկերության կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ:
Նախագիծը, որի վրա բրիտանացի մասնագետները մրցունակության հիմնադրամի հետ համատեղ աշխատել են նախորդ տարվա հոկտեմբեր ամսից, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր մոտեցման կարևորագույն ուղենիշ է: Նման փաստաթղթի ստեղծումն ունի ՀՀ կառավարության ռազմավարությանն արձագանքելու մեծ հնարավորություն: Իրագործման արդյունքում այն կնպաստի զբոսաշրջության դերի բարձրացմանը ՀՆԱ-ում, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կենսամակարդակի բարելավմանը գյուղական վայրերում:
Միջոցառումը կողջունեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Նախագծի հիմնադրույթները կներկայացնի «AECOM» ընկերության փոխնախագահ Քրիստոֆեր Չոան, իսկ փաստաթղթի իրավական և կառուցվածքային կողմերը` Մեծ Բրիտանիայից ժամանած առաջատար միջազգային իրավաբան Ջոն Դաունսը: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, շահառու խմբերի, զբոսաշրջային ինդուստրիայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հավանական ներդրողներ և այլն:
Զբոսաշրջության հարավային միջանցքը ընդգրկում է Վայոց Ձորի մարզի Արենի գինեգործական շրջանից մինչև Տաթև-Գորիս ընկած տարածքը, որը մասնագետները բաժանել են հինգ կլաստերների` ներառյալ Եղեգնաձորը, Սիսիանը, Գորիսը, Տաթևը և Ջերմուկը: