Լրահոս

20.04.2011 13:34


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր նշվեց չինարենի օրը

Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, դիվանագետներն ու լրագրողներն այսօր իմացան ավելին չինարեն լեզվի օգտագործման մասին Հայաստանում «ՄԱԿ-ում Չինարենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:

Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ) Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպանատան ու Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ:

Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպան Թիան Չանչունը և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Նաիրա Գրիգորյանը, խոսեցին ՄԱԿ-ում չինարենի օգտագործման, հին չինական ավանդույթների, մշակույթի և Հայաստանում չինարեն սովորելու հնարավորությունների մասին:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան ասաց. □Ես իսկապես ուրախ եմ Հայաստանում տեսնել այսպիսի մեծ հետաքրքրություն չինարենի նկատմամբ: Ես ցանկանում եմ նաև ձեր ուշադրությունը բևեռելներկայիս գլոբալ կյանքում չինարենի պատմության և կարևորության վրա: Անկեղծորեն հույս ունեմ, որ այս միջոցառումները կօգնեն տարածել չինարենի ազդեցությունը որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզու և որպես մի հնարավորություն, որը թույլ է տալիս ավելի շատ մարդկանց սովորել չինական քաղաքակրթության, մշակույթի և ՄԱԿ-ի բազմալեզվության մեջ իր ներդրումի մասին:

«Չինարենն ընդունվել է ՄԱԿ-ի պաշտոնական վեց լեզուներից մեկը կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից: Այն աշխարհում  ամենահին ու ամենաշատ օգտագործվող լեզուներից մեկն է» - ասել է Կիյո Ակասական` Հաղորդակցության ու հանրային տեղեկատվության գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալն ու ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգողը:

Միջոցառման ժամանակ Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսանողները ներկայացրեցին չինարեն լեզվի պատմությունն ու օգտագործումը ՄԱԿ-ում, կատարեցին չինական երգեր և ուշու ներկայացում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը  ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Սկսած 2010թ.  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Նյու Յորքում հայտարարել է □ՄԱԿ-ում լեզուների օրեր□. մի նախաձեռնություն, որը միտում ունի տոնելու լեզվական և մշակութային բազմազանությունը: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը նույնպես ծրագրել է 2011թ. ընթացքում միջոցառումներ նվիրել ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներին:

Այս խորագրի վերջին նյութերը