Աշխարհ

03.10.2020 08:11


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կմեկնի Թուրքիա․ այցը նախատեսված է հոկտեմբերի 5-ին:

Հյուսիսատլանտյան դաշինքի էջում նշվում է, որ գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի օրակարգը դեռևս անհայտ է, հայտնի չէ նաև, թե արդյոք այցի ընթացքում կխոսվի՞ ղարաբաղյան հակամարտության սրացման և դրանում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը