ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանի զորավարժություններին
Ադրբեջանական «1news.az» գործակալության փոխանցմամբ`ժամը 9։30–ի սահմաններում Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին` ժամը 10:15-ից սկսած` հակառակորդի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի` Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնմամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ հեռավորության վրա:
Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, զորավարժությունների անցկացումը բնորոշում է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների նկատմամբ, և ամեն անգամ, երբ առաջանում է բանակցություններում առաջ շարժվելու նույնիսկ մշուշոտ հնարավորություն, Ադրբեջանը սադրանքների է դիմում:
–Այդ զորավարժություններն ուղղված էին ավելի շուտ սեփական բնակչությանը, դրանք քարոզչական բնույթ էին կրում: Հայտարարում էին, թե մեծ ծավալի զորավարժություններ էին, սակայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը մեկ-մեկ հետևել է դրանց, թե քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է թռել. բոլորը եղել են հսկողության տակ` սկսած թռիչքից մինչև վերջին պահը,–նշել է Շ. Քոչարյանը:
Նա այդ քայլը բնութագրել է որպես խուճապային տրամադրությունների արտահայտություն:
–Իրենք այժմ կանգնած են մի խնդրի առջև, ըստ որի` պարտավոր են վերջ տալ քարոզչությանը և գնալ կոնկրետ պայմանավորվածությունների, ինչպես, օրինակ, միջադեպերի քննությունը,–ասել է փոխնախարարը:
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանի զորավարժություններին
Ադրբեջանական «1news.az» գործակալության փոխանցմամբ` ժամը 9։30–ի սահմաններում Հայաստանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել։

7or.am