Ադրբեջանը սկսել է արդարացնել իր հարձակման ձախողումները
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ այդ օրը կեսօրից հետո Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ:
«Երեկ ասում էին՝ Մռավը գրավել են, այսօր հարձակվել են, բայց որևէ հաջողություն չեն ունեցել»,-նշել էր նա:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը տեղեկացրել էր՝ «Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է մղվել»:
Այսօր արդեն միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Գաջիևն արդարացրել է իրենց ձախողումը:
«Այստեղ ռելիեֆը դժվարահասանելի է, ինչպես դուք գիտեք, հիմնականում լեռնային գոտիներ են: Ներկա դրությամբ Մռավի վրա ձյուն է, պայմանները՝ ձմեռային»,-նշել է նա:

Աղբյուրը՝ 168.am