Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:
«Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։
Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: