Լրահոս

20.04.2011 12:50


ՀՅԴ–ն, հնարավոր է, բարձրացնի վարչապետի վստահության հարցը

ՀՅԴ–ն, հնարավոր է, բարձրացնի վարչապետի վստահության հարցը

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե երկրի սոցիալ–տնտեսական ներկա վիճակի մեղավորը կառավարությունն է, և տեղեկացրել է, որ երեկ ՀՅԴ խմբակցության անունից պաշտոնապես հարցապնդում է ներկայացվել կառավարությանը՝ վերջինի պատասխանատվության մասին։ Այնտեղ հարց է հնչեցվել, թե կառավարությունն ինչո՞վ է բացատրում ստեղծված իրավիճակը՝ սոցիալ–տնտեսական ձախողումները, արտագաղթի կասեցման ուղղությամբ որևէ որոշակի քայլ չիրականացնելը և այլն, ու բացի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններից՝ սեփական վարքագծի որևէ մեղավորություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։

ՀՅԴ–ն մտադիր է պահանջել, որ այս գրավոր հարցապնդումը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվի, ինչը կարող է վարչապետի վստահության հարցի բարձրացման հիմք հանդիսանալ։

–Սպասենք գրավոր պատասխանին, այնուհետև լիագումար նիստում կքննարկվի այդ հարցը, և ամենայն հավանականությամբ, քանի որ մեր կառավարությունն այդքան վճռականություն չունի սեփական սխալները խոստովանելու և ինքնակամ հեռանալու, հավանաբար մենք կդիմենք սահմանադրությամբ նախատեսված գործողությունների,–ասել է Արծվիկ Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը