Լրահոս

20.04.2011 12:21


Մ. Հայրապետյան. «Պահպանողական կուսակցությունը 1 տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել»

Մ. Հայրապետյան. «Պահպանողական կուսակցությունը 1 տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել»

Պահպանողական կուսակցությունը մեկ տարուց ավելի է, ինչ ՀԱԿ-ի կազմում իրեն դիտորդական կարգավիճակ է վերապահել, ուստի հստակ տեղեկատվություն չունի` ՀԱԿ–ը պահանջում է արտահերթ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական ընտրություններ, իսկ կռահումներ անելը մեր պարագայում պատշաճ չէ,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

Թե ի՞նչ սկզբունքով է կազմվելու ՀԱԿ–ի նախընտրական ցուցակը, Մ. Հայրապետյանը դժվարացել է պատասխանել՝ նշելով, թե այդ հարցի կապակցությամբ իրենց անտեղյակությունը ևս բխում է ՀԱԿ-ի ներսում իրենց մասնակցության աստիճանից:

Մեր կուսակցության փոխնախագահը ստորագրել է, կարծեմ, միայն մեկ փաստաթուղթ` ՀԱԿ-ի հիմնադրման հռչակագիրը։

«Եթե ՀԱԿ–ն անցնի խորհրդարան, հնարավո՞ր է՝ մանդատները վայր դնի, ինչպես քաղաքապետի ընտրություններից հետո» հարցին ի պատասխան՝ էլ նա ասել է.

Նույնիսկ աղաղակող կեղծումների դեպքում, ինչպես եղավ քաղաքապետարանի ընտրություններում, ՀԱԿ-ն անպայման կանցնի խորհրդարան, սակայն մանդատները վայր դնելու կամ չդնելու խնդիրը մեզ այս պահին ամենևին չի հուզում, քանի որ մենք պայքարի էինք ելել ոչ թե մանդատների համար (ինչն ապացուցել ենք «Իմպիչմենտ» դաշինքի մեր գործունեությամբ), այլ համակարգային լրջագույն փոփոխությունների ակնկալիքով, որը, ըստ մեզ, հնարավոր չէ կապել Հայաստանի պես գաղութացված երկրի խամաճիկային խորհրդարանի հետ: Վերջին 12 տարում խորհրդարանական ընտրությունները Պահպանողական կուսակցության համար եղել և գոնե առայժմ շարունակում են մնալ որպես քարոզչության հարթակ և հնարավորություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը