Ապրիլի 20-ին՝ ժամը 05.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-3110» մակնիշի 16 ԼԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել երթևեկելի մասից, կատարվել են լվացման աշխատանքներ:
Ավտոպատահար՝ մահվան ելքով

Վարորդի ինքնությունը պարզել չի հաջողվել: