Ինձ փրկեց կատուն. Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել (տեսանյութ)
Յուլիա Չիչերինան,որին ընկերները չէին կարողանում զանգահարել, վերջապես կապի է դուրս եկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ YouTube-ում հրապարակված տեսանյութում երգչուհին պատմում է, որ գտնվել է Արցախի գյուղերից մեկում, որտեղ անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել բնակիչների վրա:
«Ես ինձ շատ լավ եմ զգում, վիրավոր չեմ: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում այն վայրը, որտեղ դեպքը տեղի ունեցավ: Դա մի փոքր գյուղ էր. իմ կարծիքով մենք արդեն անցել էինք սահմանը և Ղարաբաղում էինք: Կրակում էին անօդաչու թռչող սարքերից, կրակում էին կամրջին, կրակում էին անգամ ծերունիների վրա: Օդային տագնապ էր: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, և մենք ինչ-որ փակ տեղում պատսպարվեցինք: Ես տեսա, թե ինչպես են թաքնվում ծերունիները, երեխաները: Ինձ կատուն փրկեց. ես տեսա, թե ինչ հանգիստ է նա նստած, մոտեցա կատվին, նստեցի նրա մոտ»,-խոստովանում է երգչուհին ու հավելում, որ Արցախ է մեկնել երգելու համար:
Ժամեր առաջ Telegram-ի իր ալիքում WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը գրել էր, թե չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ առցանց էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել էր Սեմյոն Պեգովը:
Ինձ փրկեց կատուն. Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել (տեսանյութ)
Յուլիա Չիչերինան, որին ընկերները չէին կարողանում զանգահարել, վերջապես կապի է դուրս եկել: