Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց առաջարկում դրանց հեղինակին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ավակովը նշել է, որ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին:
«Բայց ամբողջ երկրով բժշկական օգնություն՝ դեղահաբեր, պետք է փնտրել չափազանց հարուստ երևակայությամբ պատգամավորների համար»,-նշել է Ավակովը:
Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն լուրեր էր տարածել, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։
Ավակովը հերքում է Բաքվին աջակցելու հայտարարություններն ու դեղամիջոց առաջարկում դրանց հեղինակին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցություն տրամադրելու հայտարարություններն ու դեղահաբեր ընդունելու խորհուրդ տվել դրա հեղինակին: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ավակովը նշել է, որ Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: