Լրահոս

20.04.2011 11:45


Գարնանային վարարումներ

Ապրիլի 19-ին՝ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ  տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում Փամբակ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի պատճառով քանդվել է գյուղի կամրջի տակ` ափապաշտման պատնեշը, որը կարող է պատճառ դառնալ կամրջի հիմնական փլուզման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բետոնե կամրջի (36մ երկարությամբ և 8մ լայնությամբ) տակ գտնվող ափապաշտպան պատնեշը գետի վարարման հետևանքով խարխլվել է և հետագա վերականգնողական աշխատանքներ չկատարելու դեպքում կամրջի փլուզման վտանգ կարող է առաջանալ:

Ահազանգ է ստացվել նաեվ,որ դեպի Ղուրսալ գյուղ տանող բետոնե կամրջի (46մ երկարությամբ և 9մ լայնությամբ) հենասյուների հիմքերի պաշտպանիչ բետոնե խորանարդները գետի վարարման հետևանքով տեղաշարժվել են և հետագա վերականգնողական աշխատանքներ չկատարելու դեպքում կարող է ստեղծվել վթարային իրավիճակ:

Ստացված տեղեկատվության համաձայն, ձնհալի և հորդառատ անձրևի հետևանքով առաջացած վարարումները եվ սելավաջրերը վնաս են պատճառել նաեվ Վանաձոր քաղաքում, Շիրակի մարզի Կամո գյուղում:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը