Ռումինիայի նախագահ. «Որևէ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել»
Ապրիլի 19–ին պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերությանը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ռումինիայի նախագահն ասել է.
–Ռումինիան մնում է իր դիրքորոշմանը և ոչ մի բան ի վիճակի չէ այն փոխել։ Մենք այն դիրքորոշումն ունենք, որ որևէ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող խախտվել։ Այս տարածաշրջանում հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ–ի բանաձևերի շրջանակներում։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Ադրբեջանի կամ որևէ այլ պետության տարածքային ամբողջականությունը, պետք է դիտարկվի որպես միջազգային իրավունքի խախտում։ Մենք կարծում ենք, որ ԼՂ–ն Ադրբեջանի տարածքի մաս է։ Դա Ադրբեջանի տարածքում հայկական փոքրամասնության հարց է։ Եվ այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա։