Աշխարհ

02.10.2020 07:30


Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին՝ չմիջամտել հակամարտությանը:

«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ նպաստեն դրան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց դա անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պոմպեոն «Fox News»-ին տված հարցազրույցում:

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմերի, այլ երկրների առկայությունը, որոնք կմիանան նրանց, միայն կխորացնի խնդիրը»,-ավելացրել է Պոմպեոն:

Այս խորագրի վերջին նյութերը