Աշխարհ

01.10.2020 20:48


Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների: «Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը