Լրահոս

20.04.2011 09:48


Շատբերաշվիլի. «Պատերազմի դեպքում ռազմական օժանդակությունը Հայաստանին՝ դավաճանություն է ազգային շահերին»

Շատբերաշվիլի. «Պատերազմի դեպքում ռազմական օժանդակությունը Հայաստանին՝ դավաճանություն է ազգային շահերին»

Վրաստանի Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Իոսիֆ Շատբերաշվիլին ադրբեջանական Vesti.az–ին տված հարցազրույցում հանգամանալից անդրադարձել է հայ–վրացական ռազմական համագործակության հարցերին՝ մասնավորապես, օրերս Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի Հայաստան կատարած պաշտոնական այցին։ Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հնարավոր, որ հայ–ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում Վրաստանը կաջակցի Հայաստանին՝ Շատբերաշվիլին ասել է. «Գիտեք, շատ դժվար է դատել, թե ինչի շուրջ են Երևանում պայմանավորվել Օհանյանն ու Ախալայան։ Եթե խոսքն իսկապես գնացել է հակամարտության վերսկսման դեպքում Հայաստանին ռազմական օժանդակության մասին, ապա դա չի բխում Վրաստանի ազգային շահերից։ Չեմ կարծում, թե նման բան հնարավոր է։ Իսկ եթե ենթադրել, որ այնուամենայնիվ նման համաձայնություն ձեռք է բերվել, ապա ես այդ քայլը գնահատում եմ որպես ազգային շահերի դավաճանություն»։

Այս խորագրի վերջին նյութերը