Հաագայում, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել հանրահավաք
Ս.թ. ապրիլի 19-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի Ապրիլ 24 կոմիտեն և Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը «Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ» անվան տակ, կազմակերպել են հանրահավաք, որին ներկա էին մի քանի հարյուր ցուցարարներ և Նիդերլանդների Երկրորդ պալատում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ Քեյս վան դեր Ստայը /Kees van der Staaij-SGP/, Հարրի վան Բոմմելը /Harry van Bommel–SP/, Յոել Վորդեվինդը /Joսl Voordewind–CU/, Հենկ Յան Օրմելը /Henk Jan Ormel –CDA/, Մարիեկո Պետերսը /Marieko Peters- GroenLinks/, Վիմ Կորտենուվեն / WimKortenoeven – PVV/:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամները, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքի մասնակիցներն, այնուհետև, քայլարշավով շարժվեցին դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն:
Հաագայում, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել հանրահավաք
Ս.թ. ապրիլի 19-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ, Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի Ապրիլ 24 կոմիտեն և Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը «Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ» անվան տակ, կազմակերպել են հանրահավաք, որին ներկա էին մի քանի հարյուր ցուցարարներ և Նիդերլանդների Երկրորդ պալատում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչներ Քեյս վան դեր Ստայը /Kees van der Staaij-SGP/, Հարրի վան Բոմմելը /Harry van Bommel–SP/, Յոել Վորդեվինդը /Joսl Voordewind–CU/, Հենկ Յան Օրմելը / Henk Jan Ormel –CDA/, Մարիեկո Պետերսը /Marieko Peters- GroenLinks/, Վիմ Կորտենուվեն / Wim Kortenoeven – PVV/:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամները, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրահավաքի մասնակիցներն, այնուհետև, քայլարշավով շարժվեցին դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: