Աշխարհ

01.10.2020 15:47


Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար:

Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:

«Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կորուստը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը»,-հայտարարել է Պեյչինովիչ-Բուրիչը:

«Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,-ընդգծել է նա:

«Խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամը կանխելու համար»,-հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Այս խորագրի վերջին նյութերը