Լրահոս

19.04.2011 18:01


ԼՂՀ նախագահը մշտական ներկայացուցիչ կունենա Կանադայում

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական - ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի ներկայացուցչի պաշտոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը