«Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմն եմ»․ Պոզները՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման մասին
Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզներն իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
«Յուրաքանչյուր հարց կարելի է դիտարկել երկու կողմից։ Առաջինը զգացմունքային կողմն է։ Ես շատ եմ եղել Հայաստանում, շատ հայ ընկերներ ունեմ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է եղել 1915 թվականին՝ շատ երկրների կողմից ճանաչված Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, ես տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի գոյության իրավունքի վերաբերյալ մի շարք հայտարարությունների մասին: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմն եմ»,-գրել է նա։
Լրագրողը նշել է, որ «ցավոք, չի կարող գնահատական տալ, որովհետև այդ իրավիճակից բավականաչափ չի հասկանում, քիչ բանիմաց է, մասնագետ չէ»։
«Եթե Ղարաբաղում պատերազմ է ընթանում, ապա ՄԱԿ-ի գործն անհապաղ միջամտելն է։ Եթե որևէ երրորդ երկիր միջամտում է, ապա միջազգային հանրության գործը խիստ պատժամիջոցների սպառնալիքի ներքո ամենավճռական ձևով պահանջելն է՝ դադարեցնել այդ գործողությունները։ Վերջապես, կարևոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել և հասնել այդ բարդ խնդրի խաղաղ լուծմանը»։

Աղբյուրը՝ tert.am