Աշխարհ

01.10.2020 09:54


Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ճապոնիան կոչ է արել ԼՂ շփման գծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է tass.ru-ն։

«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անցնել երկխոսության»,-նշել է նա:

Կատոն նաև ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:

«Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,-հավելել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը