Լիբիացիները սկսել են մարդասիրական օգնություն ստանալ ՄԱԿ–ից
«Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ ՄԱԿ–ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Էմիլյա Կասելան այսօր հայտնել է, թե արևմտյան Լիբիա է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը։
Կասելայի խոսքերով՝ իշխանությունների հետ համաձայնեցված մարդասիրական միջանցքով Թունիսից Լիբիա է ուղևորվել ութ բեռնատարների շարասյունը՝ 240 տոննա պարենով՝ ալյուր և բարձր կալորիականությամբ թխվածքաբլիթներ։ Այն կբավարարի 50 հազ. մարդու կերակրելու համար։ Պարենը լիբիական Կարմիր խաչի ուժերի կողմից կբաշխվի Տրիպոլի, Զինտան, Եֆրին, Նալութ, Մեզդա, Ալ–Ռեյբա, Ալ–Զավիա քաղաքների բնակիչների միջև։
ՄԱԿ–ում ընդգծել են, որ Լիբիայում սովից խուսափելու համար պատրաստ են համագործակցել հակամարտության բոլոր կողմերի հետ։ Մարդասիրական միջացք բացելու համաձայնությունը պաշտոնական իշխանությունների հետ կնքվել էր ավելի վաղ։